ԼԼիլիթ Ասատրյան

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հրազդանում տեղի են ունեցել բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը և «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում