ՎՎարդուհի Հարությունյան

Ֆրանսիայի Սենատի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Արցախի ինքնիշխանությունը հարգելուն

Ֆրանսիայի Սենատի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Արցախի ինքնիշխանությունը հարգելուն

Ֆրանսիայի Սենատի սոցիալիստների, բնապահպանների և հանրապետականների խմբի ղեկավար Պատրիկ Կանները հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այսօր հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Հարությունյանի հետ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոյի հետ վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այդ Հանրապետության ինքնիշխանության հարգմանը, որը բախվել է ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումներին»,- գրել է խորհրդարանականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում