ԼԼիլիթ Ասատրյան

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
 

«Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննան, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:

 
Հնարավոր է սա 1 անձ, նստած է, կանգնած, ներսում and տեքստ, որում ասվում է «министерство окружающей среды W/HICTE» նկարն է
 
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
 
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
 

Նախարարի տեղակալները ներկաների հետ քննարկել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կետերը, դրանց ուղղությամբ արված քայլերը:

 
Միջոցառման ծրագրի համակատարող կողմ հանդիսացող գերատեսչություների ներկայացուցիչներն հանդես են եկել համառոտ զեկույցներով։

 

Քննարկվել են միջոցառումներն առավել համակարգված իրականացնելու քայլեր։
 
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին ներկայացրել է նախարարության կողմից Սևանա լճի հարակից համայնքների բնակիչների և ձկնորսների հետ ամբողջ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները, որոնք ունեցել են մեկ գլխավոր նպատակ՝ արգելքի ժամանակահատվածում քաղաքացիների շրջանում բացառել սոցիալական խնդիրները։

 

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է օրինախախտների բացահայտման և կանխարգելիչ միջոցառումներն ավելի վաղ մեկնարկելու հարցերին։
 

Վերահսկողության միջոցառումների շուրջ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում