ԳԳոհար Սարգսյան

Նախաձեռնություն՝ ուղղված ազդարարման համակարգի կատարելագործմանը

Նախաձեռնություն՝ ուղղված ազդարարման համակարգի կատարելագործմանը

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:

Նախաձեռնությունն ուղղված է ազդարարման համակարգի կատարելագործմանը:

Առաջարկվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանել իրավասու մարմին, որը կհավաքի պետական մարմինների կողմից ստացված վիճակագրությունը, որը կհրապարակվի azdararir.am կայքում:

Նախատեսվում է ստեղծել ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ գործուն մեխանիզմներ ստեղծելու նպատակով:

Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում մի քանի առաջարկ էր ներկայացրել: 

«Ազդարարում է համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք Քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում