ԱԱրսեն Մկրտչյան

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։22-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին և ուղևորին (Զ․ Գ․, ծնված 1980 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում