ԳԳոհար Սարգսյան

Աշնանը մայրաքաղաքում էտվել է շուրջ 9200 ծառ

Աշնանը մայրաքաղաքում էտվել է շուրջ 9200 ծառ

Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային Էտը: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ:

Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում:

Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում