ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են Toyota Camry (վարորդ՝ Ի. Ս.), Opel Astra G (վարորդ՝ Ա. Ա.) և Opel Astra G (վարորդ՝ Ռ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ի․ Ս.-ն հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում