ԼԼիլիթ Ասատրյան

Ինչպես է ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը պտուտակը մխրճում պատի մեջ, ապա տեսանկարահանում. տեսանյութ

Ինչպես է ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը պտուտակը մխրճում պատի մեջ, ապա տեսանկարահանում. տեսանյութ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում երևում է, թե ինչպես է ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը պտուտակը մխրճում պատի մեջ, ապա տեսանկարահանում է՝ հետագայում շահարկելու նպատակով։

«Ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը պտուտակը (шуруп) նախ՝ մխրճում է պատի մեջ, ապա տեսանկարահանում է՝ հետագայում շահարկման թեմա սարքելու նպատակով։

 
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերջին օրերին ամենաշատ քննարկված և շահարկված այս հարցի շուրջ, իբրև թե ամանորյա լուսավորության մոնտաժման աշխատանքների պատճառով տուժել են պատմամշակութային կառույցները»,- գրել է Չախոյանը:

Հիշեցնենք՝ մեղադրանքներ են հնչում, թե Երևանի պատմամշակութային շենքերը վնասվել են ամանորյա  զարդարման հետևանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում