Ադրբեջանի շարունակական ագրեսիաները մարտահրավեր են խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին. Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած այցը Հայաստան: 

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու շարունակական ագրեսիաները մարտահրավեր են նետում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ավելացնելով նոր էսկալացիաների հավանականությունը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները՝ առանձնահատուկ ընդգծելով հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում