ՄՄուշեղ Իսախանյան

Մի քանի օրից Երևանի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն Ամանորի միջոցառումները

Մի քանի օրից Երևանի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն Ամանորի միջոցառումները

Մի քանի օրից Երևանի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն Ամանորի միջոցառումները:

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ այս տարի բացառիկ լուսավորություն է լինելու: Քաղաքում տոնական լույսերը կվառվեն «Մանկական Եվրատեսիլի» միջոցառման բացման արարողությանը զուգահեռ:

Տոնական միջոցառումների բաղկացուցիչ մաս է լինելու ամանորի տոնավաճառը, որը ավելի քան 40 տաղավար է ունենալու: Դեկտեմբերի 9-ից սկսած 7 համերգ է կազմակերպվելու, իսկ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, գալա համերգ կլինի:

Տոնական միջոցառումների կազմակերպման համար քաղաքային իշխանությունը կծախսի 285 միլիոն դրամ: Երևանի փոխքաղաքապետներն անդրադարձել են նաև մեղադրանքներին, թե քաղաքը ու պատմամշակութային շենքերը վնասվել են զարդարման հետևանքով:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ՝ մետաղյա ձողերը զարդանախշի մեջ, մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի: Այո՛, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրել ենք և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին: Որպես այդպիսին՝ իրականացվել է նվազագույն միջամտություն:

Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Դա այն միջամտությունն է, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը իրականացնելու համար, որի հետևանքները, ոչ թե վնասը, վերացվելու են:  Այն, որ զարդանախշերի վրա չի կարելի, դրա վրա որևէ բան ամրացնել, բազմիցս կապալառուի հետ քննարկվել ու հատուկ նշվել է: Ի վերջո, հենց այդ զարդանախշերն են, որոնք պայմանավորում են այդ շենքերի պատմամշակութային արժեք լինելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում