ԳԳոհար Սարգսյան

«Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չընդունվեց

«Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չընդունվեց

«Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագիծը չընդունվեց:

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ՝ 31, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում նշեց, որ եթե իսկապես նպատակը համատեղ հայտարարությունն ունենալն էր, ապա լավ միտք կլիներ հայտարարության նախագիծն ի սկզբանե միասին կազմել:

«Ցավոք սրտի, ընդդիմությունը մերժեց մեր կողմից առաջարկված որոշ դրույթներ, որոնց նպատակը ընդունել-ունենալն էր այնպիսի հայտարարություն, որը կլիներ ամբողջ Ազգային ժողովինը և որը կարտահայտեր ՀՀ-ի կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականությունը, դրա հետ համահունչ ուղերձներ կպարունակեր՝ ուղղված միջազգային հանրությանը, կսպասարկեր այն աշխատանքը, որն այս պահին արվում է»,- ասաց Կոնջորյանը:

Կոնջորյանն ավելացրեց, որ ներկայացված հայտարարությունը ներքաղաքական նպատակ ուներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում