ԳԳոհար Սարգսյան

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերը

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերը

Կառավարության որոշմամբ կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը: 2020 թ. հուլիսի 1-ից, մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար) և երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։ Որոշմամբ առաջարկվում է հստակեցնել ծրագրերի իրականացման ընթացակարգերը և դրույթները, ինչպես նաև դրանք համապատասխանեցնել հիփոթեքային վարկավորման ոլորտում գործող այլ իրավական կարգավորումներին։

Մասնավորապես՝ հստակեցվում և գործող կարգերին է համապատասխանեցվում կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակում ապահովագրվող հիփոթեքային պարտավորության չափի հաշվարկման մեխանիզմը, դրամական աջակցության դադարեցման համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը: Համապատասխան փոփոխությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ստուգել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս հիփոթեքային վարկի մարումներ ունենալու վերաբերյալ պայմանը այն դեպքերում, երբ շահառուի՝ հիփոթեքային վարկի 12-րդ մարումը նախատեսված է շահառուի դիմելու ամսին և այլն:

Ըստ հիմնավորման՝ ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 25-ի դրությամբ աջակցություն է ստացել 4675 շահառու, որից 839-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 1289-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2547-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Ընդհանուր առմամբ վճարվել է 3,201,889,407 դրամ, որից՝ 694,905,592 դրամը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 74,185,339 դրամը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2,432,798,481 դրամը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում