ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են. Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են. Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

Լեհաստանում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո Բայրամովը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ թուրք գործընկերոջ հետ անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության հարցերի: Նա ընդգծել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են՝ մեկ ազգ, երկու պետություն։

Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե ադրբեջանցի «եղբոր» հետ քննարկել են հետագա քայլերը։ «Անկարան և Բաքուն միշտ միասին են՝ ձեռք-ձեռքի տված»,- շեշտել է թուրք դիվանագետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում