ԱԱրսեն Մկրտչյան

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակներից:

 

 

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Իշլի քյուֆթա» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, իսկ «Խինկալու ֆարշ» խճողակը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և սալմոնելա ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին:

 

«Ազարիա» ՍՊԸ-ի (ք. Երևան, Նորք-Մարաշ) արտադրության առանձին գործառույթներ կասեցվել են, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակները համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում