ԳԳոհար Սարգսյան

Օրենսդրորեն կսահմանվի ընտանեկան բժիշկ ընտրելու, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը. ՀՀ առողջապահության նախարար

Օրենսդրորեն կսահմանվի ընտանեկան բժիշկ ընտրելու, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը. ՀՀ առողջապահության նախարար

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներով, ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, առաջարկվում է սահմանել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Նշվել է, որ առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու լիազորությունը կվերապահվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Առողջապահության նախարարի հավաստմամբ՝ լիազոր մարմնին կվերապահվեն նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու, ինչպես նաև մոր և մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման և մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու լիազորությունները:

«Մի քանի ուղղություններով կարևոր լիազորություններ ենք սահմանում»,- ասել է առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թ. նոյեմբերի հանձնարարականի կատարումը:

Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի հերթական նիստում:

Օրենքի նախագիծն առաջիկա ԱԺ հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում