ԳԳոհար Սարգսյան

Հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբերին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50 000 կենսաթոշակառու և նպաստառու

Հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբերին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50 000 կենսաթոշակառու և նպաստառու

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50 000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։

 

10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են «ՎՏԲ Հայաստան բանկը», «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը», «Ակբա բանկը»։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5 000 դրամը։

 

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում