ԼԼիլիթ Ասատրյան

Բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենաներին․ տուժածներ չկան

Բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենաներին․ տուժածներ չկան

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Opel Zafira (վարորդ՝ Հ․ Ն․), VAZ 21099 (վարորդ՝ Գ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները և բեռնատար գնացքը․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում