ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված գործունեության արդիականացման ուղղված հարցեր

Քննարկվել են տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված գործունեության արդիականացման ուղղված հարցեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը և ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական 34-րդ խորհրդի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով։

 

Մասնակիցները քննարկել են միջպետական խորհրդի նախագահության, 2021-2022 թթ․ համագործակցության բարելավմանն ուղղված միջոցառումների, տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելմանն և վերացմանն ուղղված գործունեության արդիականացմանը, 2023 թվականին խորհրդի հիմնական գործունեության պլանի նախագծի վերաբերյալ մի շարք հարցերի։

 

Նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել ԱՊՀ գործադիր կոմիտեի ջանքերն ու ներդրումը բազմակողմ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել աղետների հետևանքների վերացման հարցերում սերտ և ընդլայնված համագործակցության համար։

 

«Մեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության զարգացումը բարդ և պատասխանատու աշխատանքում կդառնա համատեղ ձեռքբերումների գրավականը։ Հույս ունեմ, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման տեմպերը մոտ ապագայում դուրս կգան իրական հագեցվածության նոր մակարդակի։ Նիստի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթում եմ բեղումնավոր աշխատանք, կառուցողական երկխոսություն և արդյունավետ փոխգործակցություն»,- նշել է Արտյուշ Գրիգորյանը։

 

ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից առաջարկվել է 35-րդ հոբելյանական նիստն անցկացնել Հայաստանում։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում քննարկել այդ առաջարկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում