ԴԴիանա Գասպարյան

Նոյեմբերի 27-29-ը կանցկացվի «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» առաջին միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 27-29-ը կանցկացվի «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» առաջին միջազգային գիտաժողովը

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-29-ը կազմակերպում է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:

 

Գիտաժողովը ներառելու է չորս թեմատիկ հարթակներ.

 
1) «Պատմական կապեր. դարերի երկարատև փոխագործակցություն».
2) «Հայաստանն ու Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային զարգացումների շրջանակներում».
3) «Ճկուն բարեկամություն փոփոխվող աշխարհաքաղաքականության մեջ. Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններ».
4) «Բազմաչափ երկկողմանի համագործակցության հեռանկարներ»:

 

Միջոցառման բանախոսներն են լինելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Նարեկացու անվան hայագիտության կենտրոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, միջազգային հարաբերությունների դոկտոր, Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը և այլք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում