ԱԱնուշ Մուրադյան

Գործադիրը փոփոխություն է առաջարկում հարկային օրենսգրքում

Գործադիրը փոփոխություն է առաջարկում հարկային օրենսգրքում

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել Կառավարության առաջարկով:

Օրակարգում 5 հարց է, որոնք քննարկվելու են 24-ժամյա ընթացակարգով: Նախագծերից մեկով գործադիրն առաջարակում է փոխել հարկային օրենսգիրքն ու ակցիզային դրոշմավորումից ազատել Հայաստան ներմուծվող ու վերարտահանվող ապրանքները:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ եթե տվյալ ապրանքը մեր երկրում չի սպառվելու, դրանք դրոշմավորելու կարիք չկա: Նրա խոսքով՝ սահմանվելու է նաև ներմուծման ժամանակ ակցիզավորման հարկի որոշակի վերադարձ:

Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) -  Եթե այդ ապրանքները ՊԵԿ-ի հսկողությամբ ներմուծվելու, հետո էլի նույն հսկողությամբ վերարտահանվելու են, այս պարագայում բնավ իմաստ չկա նախ՝ տպագրել այդ դրոշմանիշները, տրամադրել տնտեսվարող սուբյեկտների, ապա դրանք փակցված վիճակով արտահանել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում