ԱԱրսեն Մկրտչյան

Վերջին 10 տարում ավելի քան 20 աշակերտ կրթությունը շարունակել է Գերմանիայի առաջատար բուհերում

Վերջին 10 տարում ավելի քան 20 աշակերտ կրթությունը շարունակել է Գերմանիայի առաջատար բուհերում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ այցելել են Վ. Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոց և հանդիպել փոխանակման ծրագրով վերջերս Գերմանիայից վերադարձած աշակերտների հետ:

 

2010 թ. դպրոցն իրականացնում է աշակերտների փոխանակման ծրագիր Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի գիմնազիայի հետ: Իսկ 2012 թ. դպրոցում գերմաներենը խորացված ուսուցմամբ է, այստեղ դասավանդում են Գերմանիայից ժամանած մասնագետները: Վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 20 աշակերտ է շարունակել կրթությունը Գերմանիայի առաջատար բուհերում:
 
Փոխանակման ծրագրում ընդգրկվել են ուսման մեջ առաջադիմած 9-րդ դասարանի ութ աշակերտ: Խոսելով 10-օրյա այցի և տպավորությունների մասին, երեխաները նշել են, որ դասաժամերին մասնակցությունից բացի նաև ճանաչողական այցեր են ունեցել: Հանդիպումներ են եղել քաղաքապետի, պատվո հյուպատոսի և պաշտոնատար մի շարք անձանց հետ:

 

Ի դեպ, քաղաքապետարանի ենթակայության համար 60 դպրոցը գերմաներենի  ուսուցմամբ և աշակերտների առաջադիմությամբ այսօր համարվում է տարածաշրջանում լավագույնը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում