ԳԳոհար Սարգսյան

Հուշագիր՝ ուղղված 2016 և 2020 թթ․ ռազմական գործողությունների մասնակիցների կրթության և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը

Հուշագիր՝ ուղղված 2016 և 2020 թթ․ ռազմական գործողությունների մասնակիցների կրթության և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը

Կարևորելով 2016 և 2020 թթ․ ռազմական գործողությունների մասնակիցների կրթության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և զբաղվածության ապահովման ուղղությամբ պետություն-մասնավոր հատված ջանքերի համախմբումը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

 

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով կհամակարգվի պետության, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և մասնավոր հատվածի աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա նույնականացնել շահառուներին, համադրել տարբեր կառույցների կողմից նրանց տրամադրվող ծառայությունները և գնահատված կարիքի հիման վրա ուղղորդել նպատակային աջակցություն ստանալու:

 

Հարթակում ընդգրկված կառույցները շահառուներին կառաջարկեն ծառայություններ՝ ուղղված զբաղվածության ապահովմանը, կրթության և ուսուցման կազմակերպմանն ու անցկացմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը, կարիերայի ուղղորդմանը։

 

Հարթակը պարբերական հրապարակումների միջոցով տեղեկատվություն կտրամադրի նաև շահառուներին ուղղված պետական և մասնավոր աջակցությունների ու ծրագրերի մասին, կներառի հաջողության պատմություններ և այլն։

 

Հուշագրին միացել են 25-ից ավելի կազմակերպություններ, որոնք նշված ուղղություններով ներկայումս իրականացնում են տարբեր ծրագրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում