ԳԳոհար Սարգսյան

Կարգելվի բոլոր տեսակի հրագործական արտադրատեսակների վաճառքը քաղաքացիներին

Կարգելվի բոլոր տեսակի հրագործական արտադրատեսակների վաճառքը քաղաքացիներին

Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, միայն համայնքի կողմից թույլատրված վայրերում: Այս մասին Ֆեյսբուքում գրել է օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

 
«Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվեն բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:
 
Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն և այլն):
 
«Շուրջ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ:
 
Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն (Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ):
 
Հ. Գ. Օրենքի նախագիծը խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023 թ. հունիսից»,- գրել է Գաբրիելյանը:
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում