ԼԼիլիթ Ասատրյան

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԱԶԲ-ի և արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում իրականացված ոլորտային բարեփոխումներին

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԱԶԲ-ի և արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում իրականացված ոլորտային բարեփոխումներին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ասիական զարգացման բանկի և արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացված բազմաթիվ ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ նոր արբիտրաժային կենտրոնի կանոնադրության, արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի փորձաքննությանը, արբիտրաժային կենտրոնի էլեկտրոնային հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքների աջակցմանը, ռազմավարական փաստաթղթերի մշակման կարողությունների և ռազմավարական կանխատեսումների կարողությունների զարգացմանը, արբիտրաժի հետ կապված միջազգային փորձի ուսումնասիրմանը, արբիտրաժի վերաբերյալ միջազգային առաջիկա կոնֆերանսի կազմակերպմանը, ինչպես նաև՝ սնանկության համապարփակ օրենսդրության մշակման աշխատանքների աջակցմանը։

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Քննարկվել են նաև առաջարկներ՝ հետագա համագործակցության շրջանակի ընդլայնման հետ կապված։

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի աջակցությունը, առաջիկա բարեփոխումներին միջազգային գործընկերների ներգրավվածության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության նման բարձր արդյունավետությունը կշարունակվի նաև ապագայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում