ԱԱրսեն Մկրտչյան

ԲԸՏՄ հաշվետվությունը նոյեմբերի 7-18-ը կատարված աշխատանքների վերաբերյալ

ԲԸՏՄ հաշվետվությունը նոյեմբերի 7-18-ը կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ նոյեմբերի 7-18-ը իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 87.008.550 ՀՀ դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 2.334.680 ՀՀ դրամի չափով վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտԱրձանագրվել է 37 դեպք, որից 33-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 87.002.750 ՀՀ դրամի չափով վնաս։

Նախկինում արձանագրված  9 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 2.134.680 ՀՀ դրամի չափով վնաս, 7-ով նշանակվել՝ 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 5.800 ՀՀ դրամի չափով վնաս։

Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 10.000 ՀՀ դրամի չափով վնաս,  3-ով նշանակվել՝ 350.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք:     

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 190.000 ՀՀ դրամի չափով վնաս, 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 5 դեպք, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 6 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

 Արձանագրվել է 2 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝  250.000ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.192.200 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 26 որոշում՝ 3.220.000 ՀՀ դրամի չափով, նաև 5-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.113.440 ՀՀ դրամի չափով։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում