ԳԳոհար Սարգսյան

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած աշխատաժողովին

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած աշխատաժողովին

Թբիլիսում կայացած անդրսահմանային աշխատաժողովը անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում:

Նպատակը Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը բարելավելն է: Վերջնարդյունքը արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծումն է:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատաժողովին է միացել առցանց ձևաչափով:

 
«Միջոցառումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության և համակարգման ընդլայնմանը»,- նշել է Լենա Նանուշյանը` շեշտադրելով արագ արձագանքման բժշկական թիմերի կարևորությունը:
 

 

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի ղեկավար Արմեն Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է 2021 թվականին ծրագրի մեկնարկից հետո թիմի ձևավորման ամբողջ ժամանակահատվածում գրանցված առաջընթացն ու ձեռքբերումները:

 

Ակնկալվում է մինչև 2023 թվականի ավարտը Հայաստանում և Վրաստանում ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմեր (ԱԱԲԹ), որոնք կհավաստագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում