ՔՔրիստինե Ոսկանյան

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ գումարվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում Ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում մշակված` Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության քննարկումն էր։



Ռազմավարությունը մշակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ:

Փաստաթղթի մշակման գործում ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` Վիտգենշտայնի ժողովրդագրության ու համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնը և Պրահայի Չարլզի համալսարանը:



Կարևորելով Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություն ունենալու անհրաժեշտւթյունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված փաստահեն քաղաքականությունների մշակմանը միտված աշխատանքների իրականացումը:

Փոխվարչապետը հատկապես ընդգծել է ռազմավարության մշակման ներառական և մասնակցային գործընթացի ապահովման անհրաժեշտությունը:



Աշխատանքների ամփոփումից հետո Ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում