Հայաստանում 3263 թափուր աշխատատեղ կա. Միասնական սոցիալական ծառայություն

ՔՔրիստինե Ոսկանյան

Բորիս Մեյրոյան (Կարի արտադրամասի հիմնադիր) - Մոտավորապես 150 կարի մեքենա մենակ էս հարկում պետք ա լինի, ու էս պահի դրությամբ մոտավոր մի տասը հոգի մարդ ա, որ հետաքրքրություն ա առաջացել, եկել են աշխատանքի: 

Կարի արտադրամասի հիմնադիր Բորիս Մեյրոյանը ցույց է տալիս մասնագետներ չունենալու պատճառով չաշխատող կարի մեքենաները, նշում՝ այս պահին ավելի քան 100 թափուր աշխատատեղ ունեն: Գործատուի խոսքով՝ չնայած լավ պայմաններին և համեմատաբար բարձր աշխատավարձին՝ չեն կարողանում այս աշխատանքով հետաքրքրվող մարդկանց գտնել, չնայած պատրաստ են անվճար սովորեցնել, մասնագետներին էլ վերապատրաստել:

Բորիս Մեյրոյան - Քանի որ նույն փորձը ուրիշ մարզում ենք ունեցել, կարի արտադրամասը շատ հաջող որերորդ տարին է՝ աշխատում է, էս մարզում դեռևս չի ստացվում հավաքագրել մարդիկ:

Ըստ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների տվյալի՝ ներկայումս, Հայաստանում 3263 թափուր աշխատատեղ կա: Աշխատողների ամենամեծ պահանջարկ արդյունաբերության ոլորտում է, հաջորդում է մեծածախ և մանրածախ առևտուրը: Միասնական սոցիալական ծառայության մասնագետի խոսքով՝ վերջին տարիներին մարզերում աճել է նաև բժիշկների կարիքը: Գործատուները թափուր աշխատատեղերը լրացնելու համար գրավիչ պայմաններ են առաջարկում:

Հրայր Հակոբյան (ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ աշխատանքային ներուժի զարգացման վարչության գլխավոր մասնագետ) - Գործատուներն առաջարկում են բժշկական ապահովագրություն, տրանսպորտի տրամադրում, այլ լրացուցիչ տարբերակներ աշխատավայրերն ավելի գրավիչ դարձնելու համար:

Թափուր աշխատատեղերի շուրջ 55%-ը Երևանում է, հաջորդում են Շիրակի ու Կոտայքը մարզերը: Թափուր աշխատատեղերին զուգահեռ՝ Հակոբյանի խոսքով՝ գործազրկության մակարդակը 18% է: Գործազուրկները կազմում են աշխատանք փնտրողների 67.5%-ը կամ 51 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 0.7%-ով:

Հրայր Հակոբյան - 49 տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը շուրջ 79 հազար է, նրանցից գործազուրկի կարգավիճակ ունեն 50 հազարը, ավելի քան 48 հազարը համարվում են աշխատաշուկայում անմրցունակ անձինք: 

Աշխատանք փնտրողների մասնագիտական որակը բարձրացնելու և նրանց աշխատաշուկա ուղղորդելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը զբաղվածության կարգավորման մի շարք պետական ծրագրեր է իրականացնում:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում