ՎՎարդուհի Հարությունյան

Սախալինում բնակելի շենքի պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել

Սախալինում բնակելի շենքի պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել

Սախալինում այսօր՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում, կենցաղային գազի պայթյուն է որոտացել բնակելի շենքի 4-րդ հարկի բնակարանում, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի՝ հայտնել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն:

Նրա խոսքով՝ մասնագետները շարունակում են փրկարարական աշխատանքները, տեղում աշխատում է 13 միավոր տեխնիկա և 59 մարդ։ Շենքի բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր կացարան:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը գազի բալոնների ոչ պատշաճ պահպանումն ու շահագործումն է. շենքը գազիֆիկացված չէ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում