ԱԱրսեն Մկրտչյան

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, գիտնական Արտաշես Ազնաուրյանը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, գիտնական Արտաշես Ազնաուրյանը

84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բժիշկ, գիտնական, բժշկագիտության նահապետ Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Արտաշես Ազնաուրյանը 1964 թվականին ավարտել է Եր­ևա­նի բժշկա­կան ինս­տի­տու­տի բու­ժա­կան ֆակուլ­տետը: Մի քա­նի տա­րի անց բժշկա­կան ինս­տի­տու­տի ախ­տաբա­նա­կան ա­նա­տո­միա­յի ամբիո­նում պաշտպա­նել է թեկնածո­ւա­կան, իսկ 1975 թվականին՝ դոկ­տո­րական ա­տե­նա­խո­սութ­յուն­ը: 1977 թ. Ազնաուր­յա­նին շնորհվել է պրո­ֆե­սո­րի կո­չում:

Շուրջ 30 տարի Արտաշես Ազնաուրյանը ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը, 1989-1990 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը. ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:

Ազնաուրյանը հեղինակ է ավելի քան 330 գիտական ​​հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն):

Պրոֆեսոր Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 4 տասնյակ թեկնածուական և 10-ից ավելի դոկտորական ատենախոսություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում