ԱԱրսեն Մկրտչյան

Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումը քաղաքացիներին մի շարք հնարավորություններ կընձեռի

Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումը քաղաքացիներին մի շարք հնարավորություններ կընձեռի

Ներկայում սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման տարբեր փուլեր են ընթանում: Մասնավորապես, անձի հաշմանդամության կարգը որոշող համակարգ է ներդրվում, որը ոչ միայն ամբողջապես փոխակերպում է հաշմանդամության կարգի որոշման մեխանիզմը, այլև թույլ է տալիս այդ գործընթացներն իրականացնել թափանցիկ, արագ և մատչելի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի թվային գործիքները բազմաթիվ են, դրանք նախկինում եղել են հիմնականում ներքին համակարգերի մակարդակով, այժմ լայնածավալ գործունեություն է իրականացվում, որպեսզի այդ հարթակների հասանելիությունն ընդլայնվի, և քաղաքացիները օնլայն դիմումների համակարգի միջոցով ցանկացած վայրից ցանկացած պահին կարողանան իրենց կարիքները հայտնել նախարարությանը և մասնակցել կառավարության ծրագրերին:

Նախարարությունը թվային փոխակերպումների միջոցով տվյալահենք որոշումների կայացման  ռազմավարություն է իրականացնում:

«Քաղաքացին այլևս պարտավոր չէ անձամբ մոտենալ որևէ  գրասենյակ և իր հետ տանել մի շարք թղթեր` ապացուցելու իր կարգավիճակը: Օնլայն դիմումների հարթակի միջոցով պետությունն արդեն տեղեկատվություն ունի քաղաքացու մասին: Քաղաքացին միայն  օնլայն դիմումի միջոցով հնարավորություն է ունենում դիմել պետությանը և նշելով իր անձը հաստատող փաստաթղթի համարը  կամ հանրային ծառայությունների համարանիշը, մնացած տեղեկատվության մասին բաց տվյալների մշակման միջոցով՝ ստանալ անհրաժեշտ լուծում կամ պատասխան»,- ասաց Պարզյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր գործընկեր դոնոր կառույցների հետ ստեղծել է սոցիալական աջակցության քարտեզ, որը հնարավորություն է տալիս աջակցություն ցուցաբերող կազմակերպություններին իրենց կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը մուտք անել այդ քարտեզում: Socservice կայքում յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ՀՀ ո՛ր հատվածում աջակցության ինչպիսի նախաձեռնություններ կան, և ինչ են դրանք առաջարկում:

«Մենք ունենք օնլայն դիմումների հարթակներ, որտեղ օրական մինչև  5000 դիմում է ստացվում: Գործիքակազմից հեշտ օգտվելու համար նախարարությունը տեսահոլովակներ է հրապարակում, որը քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես լրացնել դիմումը: Գործում է նաև նախարարության թեժ գիծը»,- հավելեց բանախոսը:

Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, հետագայում մաս է կազմելու միասնական թվային լուծման, որը քաղաքացիներին մի շարք հնարավորություններ կտա:

Հեղինակ՝ Օֆելյա Արսենյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում