ՄՄարիա Գաբրիելյան

Երեխաների առողջ սննդակարգի խնդիրները՝ Երևանում անցկացվող աշխատաժողովի առանցքային թեմա

Երեխաների առողջ սննդակարգի խնդիրները՝ Երևանում անցկացվող աշխատաժողովի առանցքային թեմա

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները հաստատում են այս փաստն ու դրա դեմ պայքարի ավելի հասցեական քաղաքականություն մշակում՝ տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

 

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում կազմակերպել է աշխատաժողով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները երկօրյա հանդիպման ընթացքում քննարկում են, ապացույցների վրա հիմնված, գիրության դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակները:

 

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը, ինչպես նաև շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը:

 

Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումների ու փաթեթի երևացող մասում մակնշում անելու, ԱՀԿ-ի  առաջարկները, աշխատաժողովի մասնակիցները խոստացան կիրառել իրենց երկրներում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում