ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային ավանում ներկայացնում է «Արմաթ» ազգային ծրագիրը

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային ավանում ներկայացնում է «Արմաթ» ազգային ծրագիրը

Նոյեմբերի 13-ից Թունիսի Ջերբա քաղաքում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գա­գաթնաժողովին ընդառաջ, գործում է Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով։

Տաղավարի տեխնոլոգիական հատվածը ներկայացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ազգային ծրագիրը, որը ներկայացնում է տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային մշակույթի պահպանման և զարգացման գործում:

Թվային կառավարման հաստոցի օգտագործմամբ տեղում այցելուներին ցուցադրելու համար փորագրվում են գորգերի զարդանախշեր: Եռաչափ տպիչի օգտագործմամբ տպագրվում են հայկական ժայռապատկերներով սեղանի խաղեր, «տիեզերքի քարտեզ» մոդելի էջանշան և այլ իրեր: Ցուցադրված են նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների  մոդելավորած և փորագրած աշխատանքները Հայաստանի մշակութային արժեքների պատկերմամբ։ Թվային կառավարման հաստոցը և եռաչափ տպիչը նախագծված և ստեղծված են Հայաստանում։

Հայկական տաղավարում ցուցադրված են նաև գորգեր, ասեղնագործ նմուշներ, անցկացվում են գորգագործության վարպետության դասեր, տեղի են ունենում շրջայցեր VR ակնոցի միջոցով։

Տաղավարի ձևավորումը թույլ է տալիս մեկտեղել հայկական հարուստ մշակույթը և մերօրյա տեխնոլոգիաները, որոնց ճիշտ համակեցությունը կարող է երաշխիք հանդիսանալ արդի աշխարհում մշակութային ժառանգության ճանաչման, պահպանման և սերունդներին փոխանցելու համար։

Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը և կամփոփվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գա­գաթնաժողովով, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը կփոխանցի Թունիսին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում