ԳԳոհար Սարգսյան

Երևանի գլխավոր պողոտայի կառուցապատման համար 3 փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Երևանի գլխավոր պողոտայի կառուցապատման համար 3 փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Երևանի քաղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման նախատեսվող աշխատանքներն իրականացնելու համար Կառավարության որոշմամբ Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ:

Հիմնավորման համաձայն՝ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների:

Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում