ՔՔրիստինե Ոսկանյան

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 107 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 107 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 ք.մ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 6000 ք.մ, 

Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2000 ք.մ, Ստեփանավան քաղաքում՝ 100 հա, Սպիտակ քաղաքում՝ 300 ք.մ, Վարդաբլուր-Կուրթան ավտոճանապարհին` 3 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 700 ք.մ, Հրազդան քաղաքում՝ 2000 ք.մ, Մեղրաձոր գյուղում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 107 հա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում