- գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ ունենալու դեպքում անմիջապես մաքուր օդ դուրս գալ և օդափոխել տարածքը,
- եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
- ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
- բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
- գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
- խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել՝ օդափոխությունը լիարժե՞ք է իրականացվում, թե՞ ոչ,
- գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,
- եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անպայման դիմել բժշկի։










