Ֆրանսիացի սենատորները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ

ԼԼիլիթ Ասատրյան

295 կողմ ձայնով Ֆրանսիայի Սենատը ընդունել է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև: Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք, առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ, դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի իրականացրած ագրեսիան պատժելու համար, կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում:

Բանաձևը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ, առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։

Սենատի` Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևը խորհրդատվական բնույթի է:

Մանրամասները` ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում