ԳԳոհար Սարգսյան

Համաձայնագիր՝ ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետության բարձրացմանը

Համաձայնագիր՝ ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետության բարձրացմանը

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը նոյեմբերի 15-ին քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը մշակվել է «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թ. դեկտեմբերի 19-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի ապահովման նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. հուլիսի 20-ին:

Համաձայնագրի նպատակն է բարձրացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետությունը՝ սահմանելով ԵԱՏՄ անդամ երկրների միջև մաքսային հայտարարագրում ներառված տեղեկության փոխանակման կարգը, ինչպես նաև այդպիսի տեղեկության օգտագործման և պահպանության պայմանները:

Համաձայնագիրը սահմանում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից համապատասխան հայտարարագրերում նշվող տեղեկությունը ստանալու վերաբերյալ Համաձայնագրի կողմ երկրների՝ հարցում կատարելու և տեղեկությունը տրամադրելու կարգը, ինչպես նաև հայցվող տեղեկությունների տրամադրումը մերժելու հիմքերը:

Օրենքի նախագծին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում