Առաջարկվում է սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Գործող ցանցային օպերատորներն իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն: Սա, ըստ նախագծի հեղինակների, սպառողի համար առաջացնում է օգտվելու անհարմարություններ և դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրերը հեռուստալսարանին տարբեր հերթականությամբ են հասանելի:

«Այսօր ունենք ՀՀ-ում գործող մոտ 6 տասնյակ կաբելային օպերատորներ, նաև հանրային մուլտիպլեքսը՝ հանրապետական ու մայրաքաղաքային սփռմամբ, բայց այստեղ խնդիր կա, որ չկան հերթականությունները սահմանող նորմատիվ իրավական ակտեր»,- ասաց Գաբրիելյանը:

Այսպես, առաջարկվում է սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը:

«Առաջին տեղերում կլինեն հանրային հեռարձակողները, հետո կլինի հանրապետական սփռումը, մայրաքաղաքայինը, հետո տալիս ենք մարզային հեռուստաընկերություններին: Եթե հիմա մարզային հեռուստաընկերություններն անգամ շատ կաբելային օպերատորների ցանցերում գոյություն չունեն, իրենք օրենքով պարտավորված կլինեն, 15-30 միջակայքում կլինեն»,- ասաց Գաբրիելյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում