ՎՎարդուհի Հարությունյան

Շոլցի հայտարարությունների պատճառով Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Շոլցի հայտարարությունների պատճառով Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուցելին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունների պատճառով՝ տեղեկացնում է IRNA գործակալությունը:

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրենն ընդգծել է Իրանի վճռական բողոքը՝ «երկրի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ Բեռլինի հակաարդյունավետ մոտեցման նկատմամբ»: Նրա խոսքով՝ Թեհրանի և Բեռլինի միջև երկկողմ հարաբերությունների ապագայի վրա նման դիտողությունների ազդեցության պատասխանատվությունը կրում է գերմանական կողմը:

Դեսպանին է հանձնվել նաև իրանական կողմի բողոքի պաշտոնական նամակը։

Ավելի վաղ Օլաֆ Շոլցը քննադատել է Իրանի ղեկավարությանը՝ ցուցարարների նկատմամբ գործողությունների պատճառով: «Յուրաքանչյուր ոք, ով կրակում է իր քաղաքացիների վրա, պետք է սպասի մեր դիմադրությանը»,- ասել էր կանցլերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում