ԼԼիլիթ Ասատրյան

Կատարվել են Արթիկով անցնող ճանապարհի վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ

Կատարվել են Արթիկով անցնող ճանապարհի վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքով անցնող Հ-69 /Հ-21/ Հառիճ ավտոճանապարհի կմ1+100 հատվածում իրականացվել են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վթարավտանգ հատվածը գտնվում է Հառիճ բնակավայրում։ Մասնավորապես, կատարվել է խիստ անբարեկարգ վիճակում գտնվող երթևեկային մասի, ջրահեռացման կարգավորում, կառուցվել են մայթեր, ինչպես նաև իրականացվել է 200 գծմետր ասֆալտապատում, նշագծում։

Իրականացված աշխատանքները ոչ միայն կնպաստեն տվյալ հատվածում վթարների թվի նվազեցմանը, այլև զբոսաշրջության զարգացմանը։ Այս ճանապարհով է անցնում դեպի Հառիճավանք միջնադարյան վանական համալիր տանող ճանապարհը։

Վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքները կատարել է «Արհովշին» ընկերությունը։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում