ԼԼիլիթ Ասատրյան

Աշխատանք` պատերազմի մասնակիցներին

Աշխատանք` պատերազմի մասնակիցներին

2016, 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու և/կամ աշխատանքով ապահովելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․

1․ Պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։

2․ Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։

3․ Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես աշխատանքի աշխատանքի․ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում