Խորհրդարանական կառավարման երկրներում ընդունված է, որ վարչապետը նաև կառավարող կուսակցության ղեկավար է. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հանրային հեռուստաընկերության այն հարցին, թե ինչու  համաձայնեց դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:

«Երբ ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այն ժամանակ Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգ էր գործում: 2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո այդ քննարկումները կային, 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի սրվեցին: Ընդհանրապես մեր քաղաքական թիմում այդ հարցը կար, թե արդյոք պե՞տք է վերադարձ կատարել կիսանախագահական համակարգի: Մեր կուսակցության ծրագրում արձանագրել ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը հարմար ենք համարում ՀՀ-ին:

Համոզված եմ, որ հենց կառավարման խորհրդարանական համակարգն էր, որ մեզ հնարավորություն տվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կոլապսից և կործանումից հետո փրկել մեր պետությունը: Խորհրդարանական կառավարման երկրներում ընդունված է, որ վարչապետը նաև կառավարող կուսակցության ղեկավար է»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում