ԴԴավիթ Մուրադյան

ՖԻԴԵ-ի ղեկավարը բացառել է Ռուսաստանում 2023 թ. շախմատի աշխարհի առաջնության անցկացումը

ՖԻԴԵ-ի ղեկավարը բացառել է Ռուսաստանում 2023 թ. շախմատի աշխարհի առաջնության անցկացումը

TASS-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանին թույլ չեն տա հյուրընկալել 2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի ավելի վաղ տարածած հանձնարարականների պատճառով: Այդ մասին հայտարարել է  Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։ «Մենք չենք կարող Ռուսաստանում անցկացնել աշխարհի առաջնությունը՝ ՄՕԿ-ի առաջարկությունների հիման վրա»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահը և հավելել, որ իրենք  չեն ցանկանում սրել իրավիճակը: «Չինաստանի դեպքում նույնպես անարդար է մրցաշարը հյուրընկալելը: Ահա թե ինչու մենք չեզոք վայր ենք փնտրում»,- շարունակել է նա:

Հուլիսի 20-ին նորվեգացի գրոսմայստեր և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մասնակցել շախմատի համաշխարհային թագի համար ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի դեմ խաղին։ Կարլսենի հեռանալուց հետո Նեպոմնյաշչին, ամենայն հավանականությամբ, աշխարհի շախմատային թագի համար կմրցի չինացի Դինգ Լիրենի հետ: 

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել աշխարհի շախմատի թագի համար պայքարի առաջին կեսն ընդունել Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահում, իսկ մյուս կեսը՝ Չինաստանը։ 

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում