ԱԱրսեն Մկրտչյան

ՀԲ-ն վերահաստատել է համակարգի բարեփոխումներին սատարելու պատրաստակամությունը. հանդիպում ԱՍՀՆ-ում

ՀԲ-ն վերահաստատել է համակարգի բարեփոխումներին սատարելու պատրաստակամությունը. հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ու ծրագրերի ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Երկուստեք շեշտադրվել է մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը, կանանց հզորացմանն ու ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված անելիքների կարևորությունը։

 

Անդրադառնալով նախարարության առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է ոլորտային բարեփոխումների շրջանակը, որի համատեքստում ԱՍՀՆ-ն ու ՀԲ-ն կարող են մեկտեղել իրենց ջանքերը։ Նախարարը ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ ոլորտային ռազմավարությունների մշակման, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի և ոլորտային այլ հարցերի ուղղությամբ։
 

ՀԲ ներկայացուցիչների հետ զրույցում քննարկվել են նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ 2) և Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ։

 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կառուցողական և արդյունավետ են որակել նախարարության հետ համագործակցությունն ու վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում