ՄՄարո Թարվերդյան

2022 թվականին 7726 անձի տրամադրվել է 18.374 աջակցող միջոց

2022 թվականին 7726 անձի տրամադրվել է 18.374 աջակցող միջոց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 7726 անձի տրամադրվել է 18.374 աջակցող միջոց։

Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել՝  աջակցող միջոց ստանալու համար

Պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։ 

Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:

Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում