ՄՄանե Գևորգյան

ԵՄ-ում և Գերմանիայում ապաստան հայցողների թվով առաջատարներից մեկը Թուրքիայի քաղաքացիներն են

ԵՄ-ում և Գերմանիայում ապաստան հայցողների թվով առաջատարներից մեկը Թուրքիայի քաղաքացիներն են

Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունն այս տարվա օգոստոսին ապաստան հայցողների ամենամեծ տոկոսը գրանցել է Թուրքիայից։

Վերջին անգամ բարձր ցուցանիշ եղել է 2014-ին։ Նման ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է երրորդ տեղը՝ հաջորդելով Աֆղանստանին և Սիրիային։ Միայն օգոստոս ամսին Թուրքիայի քաղաքացիներից ստացվել է մոտ 4600 դիմում։ Գործակալությունը նշում է, որ թուրքերից հետո չորրորդ տեղում դիմումների քանակով հնդիկներն են՝ 4200 դիմում։

Ուշագրավ են նաև Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի հայտնած տվյալները, ըստ որոնց՝ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներից ստացվել է 15.957 դիմում։ Այստեղ ևս Աֆղանստանից և Սիրիայից հետո Թուրքիան դիմումների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում