ԳԳոհար Սարգսյան

ՄՊՀ-ն OneCard ընկերության կողմից հասարակությանը մոլորեցնելու համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա

ՄՊՀ-ն OneCard ընկերության կողմից հասարակությանը մոլորեցնելու համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Վան Քարտ» ՍՊԸ-ի (OneCard) նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար:

 

Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով CryptoOne, կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների գոյությունը՝ հանգեցնելով սպառողների դրամական միջոցների կորստին։

 

Հանձնաժողովի որոշմամբ՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 7 075 454 ՀՀ դրամի չափով տուգանք, որի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա:
 
Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում