ԴԴավիթ Մուրադյան

Իրան-ՌԴ անվտանգային հարցերով խորհրդակցություններ՝ Թեհրանում

Իրան-ՌԴ անվտանգային հարցերով խորհրդակցություններ՝ Թեհրանում

Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի մասնակցությամբ:

«Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում Է ՌԴ ԱԽ հաղորդագրության մեջ: 

Խորհրդակցությունների  ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը:

«Բացի այդ, քննարկվել Է տեղեկատվական անվտանգության թեման, ինչպես նաև երկու երկրների ներքին գործերին արևմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կողմերն ընդգծել են Ռուսաստանի և Իրանի տնտեսական ներուժի զարգացման և պատժամիջոցների ճնշման պայմաններում արտաքին առևտրային հարաբերությունների կառուցման գործում փորձի փոխանակման մեծացման կարևորությունը։

Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ասպարեզում ռուս-իրանական համագործակցության զարգացմանը։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև միջազգային մի շարք խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակի հարցերով։

Խորհրդակցությունների ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ավելի ընդլայնելու ռուս-իրանական երկխոսությունն անվտանգության խորհուրդների մակարդակում։

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում