Սուբվենցիոն ծրագրերը՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքում

ԳԳայանե Թամամյան

Շինարարները մետր առ մետր «նվաճում» են զառիվերը: Կառուցվում է մարզի ամենամեծ գյուղի ամենաբարձր և ամենախիտ բնակեցված թաղամաս տանող ճանապարհը: Դժվար ռելիեֆով պայմանավորված՝ մոտ մեկ կմ ճանապարհի 450 մետրը տուֆապատվում է, մնացած հատվածը կասֆալտապատվի: Պավել Աբովյանը այս թաղամասում է ապրում, ծանոթ է անցուդարձի դժվարություններին, ասում է՝ կառուցում ենք երկար ժամանակի համար:

Պավել Աբովյան (Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի բնակիչ) - Շատ լավն ա լինելու, 100 տարի գարանտիա ենք տալիս:

Ճանապարհ և մշակույթի տան տանիք․ Կողբ գյուղում այս տարի նախատեսված սուբվենցիոն երկու ծրագրերն էլ ընթացքի մեջ են:

Արարատ Թամազյան (Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի վարչական ղեկավար) - Բացի ճանապարհը սարքելուց, լուսավորվելու ա էդ ճանապարհը: Նաև մշակույթի տանիքն ենք վերանորոգում այս տարի, շատ կարևոր էր, քանի որ վատ վիճակում էր, ջրերը թափվում էին:

Շինարարական աղմուկը լսելի է նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի 10 այլ բնակավայրում: Մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի մեծ մասը բաժին է ընկնում ճանապարհաշինությանը: Ընդհանուր արժեքը 710 մլն դրամ է, որից 180 միլիոնը համայնքի ներդրումն է:

Արսեն Աղաբաբյան (Նոյեմբերյան համայնքի ղեկավար) - Դրանց մեջ են մտնում փողոցների ասֆալտապատում, տուֆապատում, լուսավորություն, նաև մշակույթի տների վերանորոգում, տանիքների կառուցում, Բերդավան համայնքում ոռոգման ջրագծի համակարգի կառուցում:

Ճանապարհաշինական ծրագրերով ասֆալտապատվում է մոտ 3,5 կմ, տուֆապատվում՝ 1360 գծամետրը: Բնակավայրերում մի տեղ ավարտվել, մեկ այլ տեղ շարունակվում են աշխատանքները: Նոյեմբերյանում այս տարի նորոգվող 3 փողոցից 2-ը, այդ թվում՝ գերեզմանոց տանող ճանապարհը, ասֆալտապատ, մեկը՝ տուֆապատ կլինի: Մինչև տարեվերջ համայնքում կավարտվեն բոլոր սուբվենցիոն ծրագրերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում